Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները դեռևս մեծ չէին: Բուժման հիմնական մեթոդ հանդիսացող վիրահատական միջամտությունը՝ ուռուցքի և նրա տարածման հնարավոր ուղիների հեռացումը (դա ստամոքսի մասնակի կամ ամբողջական հեռացումն է և ռադիկալ լիմֆոդիսեկցիան) ուղեկցվում է հիմնականում քիմիաթերապիայի հետ կոմբինացված: Ինչու հիմնականում, որովհետև ստամոքսի քաղցկեղը, ցավոք, մեծամասամբ ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում՝ ոչ առաջին ստադիայում, որի դեպքում միայն վիրահատությունը բավարար կլիներ լիարժեք առողջացման համար։

Նախավիրահատական՝ նեոադյուվանտ և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ շրջադարձային բարենպաստ փոփոխությունների է բերել: Ապացուցված է, որ վիրահատության և քիմիաթերապիայի համակցման դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդների առողջացման հավանականությունն ավելի բարձր է լինում, հիվանդության կրկնություններն ավելի պակաս են գրանցվում։

Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում վիրաբույժների (Կլինիկայի ղեկավար՝ պրոֆ. Ս.Ա.Ստեփանյան, բաժանմունքի վարիչ՝ Ա.Ռ.Հարությունյան) և օնկոլոգների (Կլինիկայի ղեկավար՝ Դ.Գ.Զոհրաբյան, բաժանմունքի վարիչ՝ Լ.Ա.Հարությունյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ՝ Ա․Տ․Ավագյան) թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականանալի է դառնում վերը նկարագրած միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում կազմակերպելը։

Նման թիմային աշխատանքի լավ օրինակ է բուժման մի դեպք, երբ ստամոքսի քաղցկեղով տեղային տարածում ունեցող հիվանդին նախավիրահատական քիմիաթերապիա (օնկոլոգներ՝ Դավիթ Գ.Զոհրաբյան, Լիլիթ Ա.Հարությունյան, Արմեն Տ․Ավագյան), այնուհետև վիրահատական բուժում (վիրաբույժներ Սուրեն Ա.Ստեփանյան, Հայկ Հ.Սաֆարյան, Լևոն Ա.Մարտիրոսյան)  անցկացնելուց հետո պաթոմորֆոլոգիական քննությունը պարզեց, որ ուռուցքը փոքրացել է, գրեթե՝ վերացել, տարածված պրոցեսը վերածվել է զարգացման վաղ ստադիայի։ Շնորհիվ նախավիրահատական քիմիաթերապիայի հաջողվել էր ճնշել ուռուցքային պրոցեսը, որը հնարավորություն տվեց ավելի բարենպաստ պայմաններում կատարել ուռուցքի ռադիկալ հեռացումը, իսկ հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի էլ ավելի կայուն արդյունք՝ առողջացման առավել հավանականությամբ: Հատկանշական է, որ կլինիկայում քիմիաթերապիայի կիրառվող սխեման հիվանդները տանում են լավ, առանց բարդությունների, վիրահատությունից հետո արագ ապաքինվում են:

Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար նման մոտեցման օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է եվրոպական և ամերիկյան չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժում կազմակերպել ՀՀ-ում՝ մասնավորապես ԵՊԲՀ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում, ինչը մեծ ձեռքբերում է մեր հայ ազգաբնակչության համար։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը հեռացվել է արգանդի 10կգ միոմա. erebunimed.com

42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com
Փոխպատվաստված երիկամով կինն առողջ երեխա է ունեցել. erebunimed.com

33-ամյա կնոջը տարիներ առաջ երիկամի փոխպատվաստում էր կատարվել: Տեղյակ լինելով, որ հղիությունը և ծննդաբերությունը կարող են առողջական լուրջ խնդիրներ առաջացնել, նա...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com
Ուռուցքաբանություն՝ գինեկոլոգիական ծառայությունում. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատունը հանրապետությունում լինելով ամենամեծը և մատուցելով Հայաստանի ինչպես մանկաբարձական, այնպես էլ գինեկոլոգիական ամենաշատ...

Լուրեր
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կայացավ «Մայրության դպրոցի» առաջին դասը. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ում կրկին բացվեցին «Մայրության դպրոցի» դռները, և օրերս կայացավ կարևոր գիտելիքով լի առաջին դասը...

Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am
Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է. morevmankan.am

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր...

Լուրեր
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am
«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ. morevmankan.am

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով...

Լուրեր
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am
Ուսանողական պրակտիկա՝ տեսական, գործնական դասընթացներով. morevmankan.am

Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում միջին բուժաշխատողների ուսուցումը և վերապատրատումը որոշիչ դեր ունեն որակյալ բուժսպասարկման գործում...

Լուրեր
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am
Մարգարյան ծննդատանը վերաբացվեց Մայրության դպրոցը. morevmankan.am

Միջոցառման ժամանակ Մայրության դպրոցի ղեկավարը` մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյանը և հատուկ հրավիրված մասնագետները հղիներին...

Լուրեր
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com
«Տարվա հեղինակություն 2024» մրցանակաբաշխություն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդունարանի և անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի ղեկավար Արմինե Սանամյանը Վենետիկում մասնակցել է...

ISO 9001. erebunimed.com
ISO 9001. erebunimed.com

Հայաստանում բժշկական օգնության ամենաբարձր որակ, լավագույն սարքավորումներ, պրոֆեսիոնալ մասնագետներ և անվտանգ բուժսպասարկում. «էրեբունի» բժշկական կենտրոնը...

Լուրեր
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com
Նոր Mitaka MM90 մանրադիտակ. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում այսուհետ վիրահատությունները կիրականացվեն նաև ճապոնական արտադրության...

Լուրեր
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com
Սրտի ախտորոշման մինի համակարգի տեղադրում ՀՀ-ում՝ 2-րդ անգամ. nairimed.com

ՀՀ–ում 2–րդ անգամ կատարվել է սրտի ախտորոշիչ մինի համակարգի իմպլանտացիա . երիտասարդին այլևս վտանգ չի սպառնում...

Լուրեր
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com

«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...

Լուրեր
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com
Կաթվածի գարնանային չորրորդ դպրոց. erebunimed.com

Կաթվածի բուժման հիմնահարցերը կրկին օրակարգում են:

Հերթական անգամ ՀՀ առողջապահության նախարարության...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ